l

 

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

 
Երեխաներին..
 
Պատանիներին..
 
Ծնողներին...

 

Ուսուցիչներին...
 
Բոլորին...
 

Սոցիալական ցանցից օգտվելու կանոններ

 

ԲԱՌԱՐԱՆ

Կիբեր հարձակումենր - Cyber-bullies

Թե երեխաները, թե մեծահասակները կարող են օգտագործել ինտերնետը անհանգստացնելու կամ վախեցնելու համար այլ մարդկանց

Ներխուժում անձնական կյանք - Invasion of privacy


Երբ երեխան լրացնում է ինտերնետային հարցաթերթիկներ, կարող է փոխանցել տեղեկատվություն իր կամ իր ընտանիքի
մասին, որն անցանկալի է փոխանցել անծանոթների կամ ինտերնետային ծանոթներին

Անհանգստացնող բովանդակություն - Disturbing content

Եթե երեխան օգտվում է ինտերնետից առանց վերահսկողության, ապա կարող է հանդիպել անցանկալի նկարների կամ տեղեկատվության

Ինտերնետային խաբեբայություններ - Phishing


Էլ. նամակներ, որոնք ուղարկվում են ինտերնետային հանցագործների կողմից, ովքեր փորձում են կորզել անձնական տեղեկատվություն

Անցանկալի նամակներ - Spam

Անցանկալի նամակներ, հաղորդագրություններ, էլ. բացիկներ և այլն

Խորամանկություններ - Hoaxes


Էլ. նամակներ, որոնք ուղարկվում են ինտերնետային հանցագործների կողմից, ովքեր փորձում են գումար կորզել

Անհատական ինֆորմացիայի գողություն - Identity Theft


Հանցագործություն, երբ խարդախները ձեռք բերելով ձեր անհատական ինֆորմացիան, կամ բանկային քարտի համարը կարողանում են ներխուժել ձեր բանկային հաշիվների մեջ և կորզել գումարներ

Վիրուսներ - Viruses/Worms


Ծրագրեր, որոնք նախատեսված են վտանգելու համակարգիչը, կրկնօրինակելու, վնասելու կամ ջնջելու համար նրա  ինֆորմացիան

Տրոյական ձիեր - Trojan Horses


Վիրուսներ, որոնք տպավորություն են ստեղծում օգնող ծրագրերի, սակայն վնասում են համակարգչի ինֆորմացիան

Լրտես ծրագրեր  - Spyware


Ծրագրային ապահովում, որոնք ներխուժելով համակարգիչ գաղտնի կերպով հետևում են այնտեղ կատարվող գործողությունների և կարող են համակարգչի հիշողության սարքից ինֆորմացիան տեղափոխել այլ համակարգչի մեջ:

(Մայքրոսոֆտ)

 

About Us | Privacy Policy | Contact Us | ©Media Education Center
...... .....