l

 

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

 
Երեխաներին..
 
Պատանիներին..
 
Ծնողներին...

 

Ուսուցիչներին...
 
Բոլորին...
 

Սոցիալական ցանցից օգտվելու կանոններ

ԱՊԱՀՈՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՅԱՍՏԱՆ

 

“Ապահով Ինտերնետ-Հայաստան” ծրագրով  Հայաստանը միանում է  Եվրոհամայնքի անդամ այն երկրներին, որոնք իրենց կարողություններն ու հմտություները միավորել են հանուն  Ինտերնետի ապահով ու անվտանգ  օգտագործման:
Մեր առաքելությունն է նպաստել Ինտերնետի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով  եւ արդյունավետ օգտագործմանը,  մարդկանց ուշադրությունը հրավիրել Ինտերնետի ապահով օգտագործման հարցերի հանդեպ, պայքարելու ապօրինի, վնասակար  եւ ոչ պատշաճ  բովանդակության դեմ, պաշտպանվելու  վիրտուալ ցանցերում   առաջացող հնարավոր ռիսկերից:
Մեր նպատակն է տրամադրել երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին  անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:


Համաեվրոպական Insafe ցանցի հայաստանյան ներկայացուցիչ Մեդիակրթության կենտրոնը   համակարգում է  „Ապահով Ինտերնետ - Հայաստան“ նախագիծը.  Մայքրոսոֆտ-Հայաստանը եւ Նոյյան Տապան Մեդիա Հոլդինգը նախագծի գործընկերներն են:  Մենք համագործակցում ենք պետական իշխանության մարմինների, ոչ պետական եւ մասնավոր հատվածների հետ:  

 

About Us | Privacy Policy | Contact Us | ©Media Education Center
...... .....